Մարտի 30֊ին 10֊րդ դասարանի աշակերտ Սարգիս Մելքոնյանը, որպես հայոց լեզվի օլիմպիադայի մարզային փուլի հաղթող, մարզպետ Ա. Սիմոնյանի կողմից արժանացավ պատվոգրի                                                                                                                  

Ագարակի դպրոցի 2֊րդ և3֊րդ դասարանների աշակերտուհիներ Մարիանէ և Մարգարիտա Նազարյան քույրերը տնօրեն Լ. Մարգարյանի հետ ՄԱԿ֊ի գրասենյակում էին։ 《Ես խաղաղության սերմնացանն եմ》 նկարչական մրցույթում Մարիանէն 2֊րդ մրցանակակիր էր, իսկ Մարգարիտայի նկարը 50 լավագույն աշխատանքների մեջ էր։

Ա տառի ուսուցումը 1-ին դասարանում

Ա տառի ուսուցման դաս էր 1֊ին դասարանում , դասվար ‘Ն. Գևորգյան։ Դասի ավարտին երեխաները կավիճով Աա տառեր գրեցին դպրոցի բակում ,ապա այցելեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին։ Հետաքրքիր ու բովանդակալից դաս էր։

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ  ԲԱՑՈՒՄ

Վերջապես  իրականություն դարձավ  ագարակցիների  մեծագույն  երազանքը՝  նախադպրոցական  տարիքի  երեխաների  համար  բացվեց  նախակրթական  մի  գեղեցիկ  հաստատություն,  որի  համար  ծնողները  և  ողջ  բնակչությունն  իրենց  երախտագիտությունն  էին  հայտնում  Տ. Թերլեմեզյանի  անվան  միջն.  դպրոցի  տնօրեն  Լ.  Մարգարյանին,  ով  երկարատև  և  քրտնաջան  աշխատանքի,  բարեգործների  ֆինանսական  աջակցության  շնորհիվ  իրականություն  դարձրեց  այսպիսի  գեղեցիկ  հաստատության  գոյությունը:  Հետաքրքիր  ու  գեղեցիկ  էր  բացման  արարողությունը,  որին  ներկա  էին  Արագածոտնի  մարզի  կրթության,սպորտի և մշակույթի  վարչության  պետ  պարոն  Մ.  Աբգարյանը,համայնքի ղեկավար պարոն Վ.Խաչատրյանը,մարզի դպրոցի տնօրեններ  և  հովանավորներ:                                 

ՀՐԱԺԵՇՏԻ  ԽՈՍՔ  ԱՇՆԱՆԸ

 

Ագարակի  Տ.  Թերլեմեզյանի  անվան միջնակարգ դպրոցի ԴԱԿ Թ.Հարությունյանը, տարրական  դպրոցի  աշակերտները,  ուսուցիչները  և  ծնողները   պատրաստել  եին  գեղեցիկ  տոնական  միջոցառում՝  <<Հրաժեշտի  խոսք աշնանը>>:   Աշնան  առատ  բերք  ու  բարիքը,  սեղանների  գեղեցիկ  ձևավորումները,  նկարների  ցուցահանդեսը,  աշակերտների  փոքրիկ  բեմական  ներկայացումները,  երգն  ու  պարը   գեղագիտական  և  էսթետիկական  մեծ  հաճույք պատճառեցին  ներկաներին:  Միջոցառմանը  ներկա  էին  ԿՄՍ  բաժնի  աշխատակիցներ  Ռ.  Նալբանդյանը,  Ք.  Մարտիրոսյանը,  Ս.  Սարդարյանը:

Ավարտին  ծնողները  գեղեցիկ   հյուրասիրություն  կազմակերպեցին  հյուրերի  և  աշակերտների  համար

ՈՒՍՈՒՑՉԻ  ՕՐ

Ագարակի  Տ.  Թերլեմեզյանի  անվան միջն.  դպրոցի  աշակերտները  յուրահատուկ  ձևով  էին  պատրաստվել   ուսուցչի  օրվան: Ամեն  մի  դասարան  յուրօրինակ  շնորհավորանքի  ու  մեծարման  խոսք  էր հայտնում  սիրելի  ուսուցիչներին: Հատկապես  գովելի  էր  9-րդ  դասարանի աշակերտների շնորհավորանքի  խոսքերը,  որոնք  այնքան  սրտանց  ու  անկեղծ  էին,  որ  հուզվեցին  թե  ուսուցիչները,  թե  աշակերտները:  Միջոցառումը   հարուստ  էր  նաև   տարաբնույթ   պարերով  ու  երգերով:

2017-2018 ուս տարի Սեպտեմբերի 1

Սկսվեց նոր 2017-2018 ուսումնական տարին Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում։ Աշխույժ, ուրախ մթնոլորտ էր ամենուր։ Գիտելիքի օրվան անհամբերությամբ էին սպասում բոլորը` ուսուցիչները, աշակերտները, ծնողները։ Բոլորը քաջ գիտակցում էին, որ նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է լինելու և միայն յուրաքանչյուրի հետևողական և պատասխանատու աշխատանքից է կախված ուսումնական տարվա բարեհաջող ընթացքը, քանզի գիտելիքն այն ուժն է, որով հարթվում է հաղթանակի ճանապարհը։ Գիտելիքի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել դպրոցում, որտեղ ելույթ ունեցան դպրոցի շնորհալի աշակերտները։ Դպրոցի տնօրեն Լ. Մարգարյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթեց աննվազ շնորհ, անկոտրում կամք սիրով և նվիրումով սովորելու և սովորեցնելու համար։ Միջոցառման ավարտին դպրոցի տնօրենը գովասանագրեր հանձնեց նախորդ ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին։ Առանձնահատուկ կերպով շնորհավորեց Արման Հարությունյանին և Գայանե Նազարյանին,, ովքեր հաղթող էին ճանաչվել <<Մեղու>> հայերենի մրցույթում և օգոստոսի 29-ին այցելել էին ՀՀ Նախագահական նստավայր, որտեղ հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին։ Գիտելիքի օրվա առթիվ Ագարակի համայնքապետ Վ. Խաչատրյանը շնորհավորեց աշակերտներին և նվերներ հանձնեց առաջին դասարանցիներին։ Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչ Կարեն Ղոնախչյանը, Արագածոտնի զինկոմիսարիատի ներկայացուցիչ Հակոբ Ինջիղուլյանը, Ագարակ համայնքի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը, ուսուցիչները, աշակերտները, ծնողները։

1 2